Շախմատի տղամարդկանց հավաքականը պարտության մատնեց հույներին

Շախմատի տղամարդկանց հավաքականը պարտության մատնեց հույներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է հաղթել 43-րդ օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումում ընթացող շախմատի օլիմպիադայի 4-րդ տուրում հայկական թիմը մրցում էր Հունաստանի հետ: Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց սև խաղաքարերով: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: 5 ժամից ավել ձգված պարտիայում Հայկ Մարտիրոսյանն էլ հաղթեց մրցակցին: Հայաստան-Հունաստան 3-1:

Մեկնարկային տուրում տղամարդկանց ընտրանին 3,5-0,5 հաշվով հաղթեց Ճապոնիան, իսկ 2-րդ տուրում 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Ղազախստանի թիմի նկատմամբ: 3-րդ տուրում հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Թուրիքային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում