«Հրապարակ». Ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը

«Հրապարակ». Ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը։ Այն այսօր կընդունվի վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի խոսքով, երկուշաբթի հայեցակարգը կներկայացվի նախ հանրության դատին, ապա երկշաբաթյա ժամկետում կամբողջացվի և կուղարկվի ԱԺ, զուգահեռ՝ Վենետիկի հանձնաժողով։ Նրա վստահեցմամբ, առաջիկա ամսում կունենանք նոր ԸՕ․ «Առաջիկա օրերին նաև Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ են Հայաստան գալու, և կարծում եմ, որ նախագիծը կազմելիս կօգտվենք նաև իրենց խորհրդատվությունից»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում