«Ժողովուրդ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը ներկայացվել է մոնտաժված

«Ժողովուրդ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը ներկայացվել է մոնտաժված

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը բավական մեծ աղմուկ հանեց. այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցված:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ բարձրաստիճան այս երկու պաշտոնյաների հեռախոսազրույցը ներկայացվել է մոնտաժված. հրապարակայնացնող կողմը ներկայացրել է միայն այն մասերը, որ իրենց է ձեռնտու: Իսկ իրականում նրանք բավական երկար են խոսել` մոտ 20 րոպե: Ավելին` ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը քննակել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը: Ընդ որում` ԱԱԾ տնօրենը խորհուրդ է տվել կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել փաստերը, հիմնավորվածությունը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում