«Փաստ». Շուրջ 6000 դիմում, բայց դեռևս մոտ 120 անդամագրված՝ «ՔՊ» կուսակցությանը

«Փաստ». Շուրջ 6000 դիմում, բայց դեռևս մոտ 120 անդամագրված՝ «ՔՊ» կուսակցությանը

«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 8–ից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվողների քանակի մասին տարբեր թվեր են շրջանառվում: Իրականում այս կուսակցությունը անդամագրման շուրջ 6000 դիմում է ստացել: Այս թիվը վերաբերում է Հայաստանի ամբողջ տարածքից ստացված դիմումներին: Այդուահանդերձ, հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվել է մոտ 120 մարդ: Այս մասին «Փաստ»-ի հետ զրույցում ասաց «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը՝ ընդգծելով, որ այժմ ֆիլտրացիայի գործընթաց է տեղի ունենում:

Նա նշեց, որ 120 անդամագրվածների մեջ մեծ մաս են կազմում Երևանի բնակիչները:

«Նրանց հետ հարցազրույց է արվել, որի հիման վրա մարդիկ ներգրավվել են կուսակցություն: Բացի այդ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են եղել: Մի փոքր այլ է պատկերը մարզերի դեպքում: Այս պարագայում մեր հին կուսակցականները, ինչպես նաև վարչության կողմից լիազորված անձինք գնում են և տեղում հանդիպում իրենց հետ: Նրանց երաշխավորությունների հիման վրա այդ մարդկանց պետք է ընդունենք կուսակցություն»,– ասաց Վահան Կոստանյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում