Լավրովը կոչ է արել Արևմուտքին «ուշքի բերել» Ուկրաինային

Լավրովը կոչ է արել Արևմուտքին «ուշքի բերել» Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ-ում, հորդորել է Արևմուտքին «ուշքի բերել» Ուկրաինային: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նա նշել է, որ այս պահին ռուսական կողմն աջակցում է Դոնբասում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը և պատրաստ է քննարկել նրան ՄԱԿ-ի անվտանգություն տրամադրելու հարցը: Սակայն Կիևը «ինքն իրեն պատրանքներով հույս է տալիս», որ Արևմուտքի աջակցությամբ կտեղակայի խաղաղապահների: Բացի այդ երկիրը սկսել է «ավելի հաճախակի սպառնալ ուժային սցենարով»:

«Կիևի ներկայիս խնամակալները, պետք է իրենց խնամյալներին բացատրեն և ստիպեն դադարեցնել Դոնբասի շրջափակումը և ազգային փոքրամասնությունների խտրականությունն Ուկրաինայում»,- հավելել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում