Արցախա-ադրբեջանական առաջնագծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ

Արցախա-ադրբեջանական առաջնագծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում