Բակո Սահակյանն այցելել է Շահումյանի շրջան

Բակո Սահակյանն այցելել է Շահումյանի շրջան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Շահումյանի շրջան եւ Քարվաճառ շրջկենտրոնում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը, վարչակազմի ստորաբաժանումների պատասխանատուներ:

Քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում