Զիդանը ցանկանում է գլխավորել «Մաչեսթեր Յունայթեդ»-ը

Զիդանը ցանկանում է գլխավորել «Մաչեսթեր Յունայթեդ»-ը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկություն ունի գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է անգլիակա The Sun –ը: Պարբերականի պնդմամբ` ակումբի ղեկավարությունը որոշել է Մոուրինյոյի և ֆուտբոլիստների միջև եղած կոնֆլիկտի լուծման համար հեռացնել պորտուգալացի մասնագետին: Զիդանն արդեն սկսել է անգլերենի ուսուցումը:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 6 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում