Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 69-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը մեծապես կարեւորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, եւ մեզ գոհունակություն է պատճառում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջեւ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համագործակցությունը էական առաջընթաց է արձանագրել՝ հասնելով նոր բարձունքների»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում