Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու` մասնակցելու «Ղարաբախ»-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Twitter-ի իր էջում գրել է ESPN-ի թղթակից Մատիաս Կարենը: «Ասում են, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ղարաբախ»-ի դեմ խաղին: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հաշվի առնելով` Մխիթարյանն անձամբ է ընդունել նման որոշում` սեփական անվտանգության համար»,-գրել է լրագրողը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը հոկտեմբերի 4-ին կմրցի «Ղարաբախ»-ի հետ, հանդիպումը կկայանա Բաքվում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում