«Փաստ». Ինչո՞ւ են լռում կոմունիստները, ի՞նչ խմորումներ են թաքցնում

«Փաստ». Ինչո՞ւ են լռում կոմունիստները, ի՞նչ խմորումներ են թաքցնում

«Փաստ» թերթը գրում է. «Երկար տարիներ երկրի ղեկավարման ղեկն իր ձեռքում պահած Կոմունիստական կուսակցության հայկական թևը՝ Հայաստանի կոմունիստական կուսացությունը հասարակության աչքին հիմնականում երևում է մայիսի 1-ին, նոյեմբերի 7-ին ու էլի կոմունիստական տարիներից ժողովրդի հիշողության մեջ մնացած մի քանի տոներին: Մնացած դեպքերում նրանք կա՛մ լուռ են, կա՛մ բավականին քչախոս: Քչախոս լինելը, սակայն, դեռ չի նշանակում, որ կուսակցության ներսում ամեն ինչ հարթ ու խաղաղ է:

«Փաստ» թերթին հասած տեղեկությունների համաձայն, բավականին լուրջ խմորումներ են տեղի ունեցել և շարունակվում են տեղի ունենալ ՀԿԿ-ում: Եվ խնդիրը ոչ թե ներքաղաքական կամ ներկուսակցական հարցերին է վերաբերում, այլ, ոչ ավել, ոչ պակաս, ֆինանսական:

Մեզ հասած տեղեկություններով, Տաճատ Սարգսյանը, ով հասարակության համար այդպես էլ անհայտ պատճառներով փոխարինեց կուսակցության երկարամյա ղեկավար Ռուբեն Թովմասյանին, իր ղեկավարման ընթացքում հասցրել է որոշ պարտքեր կուտակել: Թե դրանք ինչու և ինչ ճանապարհով են կուտակվել, կպարզենք առաջիկայում, հիմա ուղղակի արձանագրենք, որ առաջիկայում, հիմա ուղղակի արձանագրենք, որ մեր աղբյուրների հավաստմամբ, հենց այդ պատճառով է, որ Տ. Սարգսյանն իր տեղը ստիպված է եղել զիջել մեկ այլ կոմունիստի՝ Երջանիկ Ղազարյանին:

Հիմա կուսակցության ներկայիս առաջին դեմքը, կամ, ինչպես ՀԿԿ-ի դեպքում ընդունված է ասել, առաջին քարտուղարի պաշտոնակատարը Ղազարյանն է, և այս պահին հենց նրա ուսերին է «ծանրացած» կուսակցության առաջնորդի պարտականությունը, իսկ թե ինչ ուղղությամբ է պատրաստվում շարժվել հայկական կոմունիստական նավը, կներկայացնենք առաջիկայում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում