«Ժողովուրդ». Արտահերթ ընտրություններին կողմ ԲՀԿ-ականները օրերս փոխել են դիրքորոշումը

«Ժողովուրդ». Արտահերթ ընտրություններին կողմ ԲՀԿ-ականները օրերս փոխել են դիրքորոշումը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով Ազգային ժողովի խմբակցությունների հետ սկսել է քննարկումները: Առաջինը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Ընդ որում, այդ հանդիպումը խոստումնալից չէր:

Հատկանշական է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ պարբերաբար իրարամերժ տեսակետներ են հնչեցնում խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության կամ որ նույնն է՝ ԲՀԿ ներկայացուցիչները, որոնք մայիսին միաձայն կողմ են քվեարկել այս կառավարության ծրագրին: Իսկ այնտեղ նշված է արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Եթե Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ականները կողմ էին արտահայտվում արտահերթ ընտրություններին, ապա օրերս փոխել են իրենց դիրքորոշումն ու ոչ միանշանակ հայտարարություններ անում:

Բայց երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասել է, թե ԱԺ-ն չի արտացոլում ժողովրդի կամքն ու տրամադրությունները: Նա հիշեցրել է կառավարության ծրագրին իրենց քվեարկությունը՝ շեշտելով. «Դրա լեգիտիմությունը շատ բարձր է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում