Թուրքիայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց

Թուրքիայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց

ԵՐԵՎԱՆ, 02 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Թուրքական Զոնգուլդաք քաղաքի օդանավակայանում Germania գերմանական ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. այն սկսել է սահել վայրէջքի պահին: Ուղևորներին տարհանել են, գրում է Haber3-ը:

Նշվում է, որ ինքնաթիռը ժամանել է գերմանական Դյուսելդորֆից: Օդանավը վայրէջք է կատարել օդանավակայանում և դուրս եկել թռիչքուղու սահմաններից: Միջադեպի հետևանքով խուճապ է առաջացել:

Ուղևորների տարհանման ընթացքում նաև փրկարարական աշխատանքներ են իրականացվել խցանված օդանավի համար:

Դեռ հայտնի չէ, թե ինչու վայրէջքից հետո օդանավը չի կարողացել կանգնել և դուրս է եկել թռիչքուղուց: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում