ԱՆ. Զեյնալյանն աշխատանքի մեջ է

ԱՆ. Զեյնալյանն աշխատանքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 02 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Նախարար Արտակ Զեյնալյանն աշխատանքի մեջ է, շարունակում է իրականացնել օրենքով վերապահված լիազորությունները»,-Panorama.am-ին հայտնեց ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր՝ «Հանրապետություն» կուսակցությունում որոշում է կայացվել, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական ներկայացնի։

«Նախարարին այդ պաշտոնում նշանակելու առաջարկն արել է ՀՀ վարչապետը, ով ի պաշտոնե նշանակումներն ու ազատումները իրականացնում է հայեցողությամբ: Քաղաքական նոր իրադրություն կամ իրավիճակ լինելու դեպքում հանրությունը կտեղեկացվի»,-ասաց Լուսինե Մարտիրոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում