«Արարատ»-ի 5 ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

«Արարատ»-ի 5 ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբից հեռացել է 5 ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ակումբից: Ալան Տատաևը, Դավիթ Զախարիանը, Վյաչեսլավ Մարիկոդան, Դմիտրի Մալյական, Մաքսիմ Ստարկովը սեփական նախաձեռնությամբ հեռացել են թիմից:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում «Արարատ»-ը վերջին տեղում է: Թիմն ունի միայն 5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 18 միավորով Երևանի «Փյունիկ»-ն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում