Բողոքի ցույցերի ներքո ԱԺ-ն ընդունել է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագիծը

Բողոքի ցույցերի ներքո ԱԺ-ն ընդունել է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Օրենքն ընդունվեց 67 կողմ ձայնով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ հայտնեց, որ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Հարցին, ինչու են սրել իրավիճակը, Շարմազանովն ընդգծեց, որ իրենք իրավիճակ չեն սրել` շեշտելով, որ այդ նախագիծն արտահերթ ընտրությունների դեմ չէ: «Այս պրենքը նրա համար էր, որպեսզի Ազգային ժողովը կարողանա իր սահմանադրական լիազորությունները կատարել»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում