Նախագահի հրամանագրերով ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներն ազատվեցին աշխատանքից

Նախագահի հրամանագրերով ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներն ազատվեցին աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։ Այդ մասին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատաքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում