«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը դիմում է դատարան

«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը դիմում է դատարան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակը գլխավորած, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է դիմել դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար: Քարոզարշավի ընթացքում նա խոսում էր ֆեյսբուքյան տիրույթում իր հասցեին արվող վիրավորանքների և հայհոյանքների մասին։ Հայցը ներկայացվելու է կոնկրետ և ոչ թե ֆեյք, այլ իրական օգտատերերի դեմ, և ներկայացվելու են ապացույցներ:

Զոհրաբյանի փաստաբան Ինեսսա Վարդանյանը մեզ հայտնեց, որ հայցադիմումի գլխավոր պահանջը պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրելն է, ինչպես նաև գումարային պահանջ է լինելու․ վիրավորանքի համար սահմանված դրամային առավելագույն պահանջը 1 մլն դրամ է։ Վարդանյանը հայտնեց նաև, որ այդ գումարներն ուղղվելու են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Նա չմանրամասնեց, թե որ օգտատերերի մասին է խոսքը, սակայն նշեց, որ դրանք վերաբերում են վիրավորական արտահայտություններ հնչեցնողներին, Զոհրաբյանի լուսանկարը տղամարդու կոլաժներով տարածողներին և այլն․ «Դրանք մի քանիսն են»։ Մեր տեղեկություններով, նրանց շարքում են սփյուռքի փոխնախարարի օգնական, ակտիվիստ Անուշ Լալայանը, «Իմ քայլը» ավագանու ցուցակի 17-րդ համարը՝ Արամ Մանուկյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում