ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 3-ին կայանալու է ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծի քվեարկությունը: Նախագիծն առաջարկել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը, համաձայն օրակարգի, ևս պետք է կայանար հոկտեմբերի 3-ի նիստի ընթացքում, սակայն ՀՀԿ-ի հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30-ին հրավիրված արտահերթ նիստում նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել ՀՀԿ-ի, Ծառուկյան դաշինքի և ՀՅԴ-ի պատգամավորները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում