Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների հուշատանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում