Շարմազանովն իրատեսական չի համարում մայիս ամսից շուտ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Շարմազանովն իրատեսական չի համարում մայիս ամսից շուտ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը մայիս ամսից շուտ իրատեսական չի համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շարմազանովը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իմ համար ռեալ չէ, որ ընտրությունները կայանան ավելի վաղ, քանի մայիսին»,-ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու է իրենց անհանգստացնում դեկտեմբերին ընտրություններն անցկացնելը՝ նա նշեց.

«ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, մենք գնացել ենք բանակցությունների: Ի սկզբանե վարչապետն ասել է, որ, հավանաբար, մայիս-հունիսին պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրությունները: Չեմ հասկանում, թե ինչու պետք է շուտ կայանան»:

Շարմազանովի կարծիքով՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը հապճեպ չի ընդունվել: «Այն նորմալ քննարկել էինք: Առավոտյան չընդունեցինք, քանի որ կառավարության մեր գործընկերների հետ բանակցությունները շարունակվում էին»,-նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում