Ըստ հարցումների՝ նախարարներից ամենացածր վարկանիշն ունի Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ Դավիթ Տոնոյանը

Ըստ հարցումների՝ նախարարներից ամենացածր վարկանիշն ունի Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ Դավիթ Տոնոյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Համաձայն վիճակագրական հարցումների՝ նախարարներից ամենացածր վարկանիշն ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

1-5 բալային սանդղակում 4-ից բարձր գնահատական են ստացել 5 գերատեսչությունների ղեկավարներ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան՝ 4․56, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան՝ 4․39, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյան՝ 4․35, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան՝ 4․09, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան՝ 4․1 բալ։

Ամենացածր գնահատականը նախարարներից ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ 3․37 բալ ցուցանիշով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում