«Փաստ». Պատասխանատվությունը կթողնեն Սահմանադրական դատարանի վրա

«Փաստ». Պատասխանատվությունը կթողնեն Սահմանադրական դատարանի վրա

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի ընդունած ու հերթական հանրահավաքի պատճառ դարձած օրենքի ճակատագիրը դեռ բավական անորոշ է ու փաստացի կախված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից: Հարցն այն է, որ նախագահը չի կարող հետ ուղարկել օրենքը, ինչը հնարավոր էր նախորդ Սահմանադրությամբ: Ըստ նոր Սահմանադրության, Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը 21 օրվա ընթացքում կա՛մ ստորագրում և հրապարակում է, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Քանի որ այդ ժամկետում չստորագրելու դեպքում Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը, մեր տեղեկություններով, իշխանությունները բանակցում են Արմեն Սարգսյանի հետ՝ գնալ ՍԴ դիմելու ճանապարհով, ինչը թույլ կտա քսանմեկ օրից բացի շահել ևս մի քանի ամիս: Ու թեպետ ՍԴ նախագահը այս Սահմանադրության համահեղինակ Հրայր Թովմասյանն է, հույս կա, որ ՍԴ մյուս անդամների ջանքերով առնվազն կձգձգվի որոշման կայացումը, իսկ այդ ընթացքում արդեն կիրականացվի վարչապետի հրաժարական–երկու անգամ վարչապետ չընտրելու գործընթացը:

Ի դեպ, երեկ ՀՀ նախագահի գրասենյակը հայտարարություն էր տարածել, ուր նշված էր, որ «Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ»:

Մանրամասները թերթի այօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում