«Հրապարակ». Սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի և վարչապետի միջև

«Հրապարակ». Սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի և վարչապետի միջև

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի և վարչապետի միջև։ ԱԺ փոխնախագահը Փաշինյանին բացատրել է, որ չէր կարելի սահմանադրական օրենքին այլ մեկնաբանություն տալ՝ իբր դա արվում է արտահերթ ընտրությունները կասեցնելու նպատակով։ Ապա կասկածի տակ է դրել նրա հռչակած «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտը՝ մատնանշելով իրենց հարցազրույցների տակ արված վիրավորական և հայհոյախառն «քոմենթները», ինչին ի պատասխան՝ Փաշինյանն առաջարկել է կարդալ իր հրապարակումների «քոմենթները»։ Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահությունը և յուրաքանչյուր խմբակցությունից 2-3 հոգի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում