Թուրքիայում զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել

Թուրքիայում զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բաթմանի նահանգում զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CNN հեռուստաալիքը:

Տեղեկության համաձայն՝ պայթյունն իրականացվել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների կողմից:

Զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ ստույգ տեղեկություն դեռևս չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում