Կառավարությունը դռնփակ ռեժիմով կքննարկի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը

Կառավարությունը դռնփակ ռեժիմով կքննարկի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հոկտեմբերի 4-ի նիստում դռնփակ ռեժիմով կքննարկի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: «Այն մենք կքննարկենք դռփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում քննարկումը պետք է լինի դռնփակ: Տրամաբանական չի լինի, եթե կառավարության նիստում դռնբաց քննարկվի հետո ԱԺ հանձնաժողովի նիստում դռնբաց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում