ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հերքում է մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե կուսակցությունը նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ Երևանում կայանալիք գագաթնաժողովը չեղարկելու համար: ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել: 

«Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։ Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում