ԱԺ-ն հոկտեմբերի 5-ին կգումարի արտահերթ նիստ

ԱԺ-ն հոկտեմբերի 5-ին կգումարի արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում որոշում կայացվեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելու համար:

Վերը նշված նախագիծը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում է: Նախագծով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում երկու օր հայտարարել ոչ աշխատանքային, բացի այդ, առաջարկվում է կառավարությանը հնարավորություն տալ 4-5 պետությունների ղեկավարների միաժամանակյա այցի ընթացքում հայտարարել ոչ աշխատանքային օր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում