Time. Թրամփը Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում է

Time. Թրամփը Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում է

 ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am:  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նոբելյան մրցանակի հավանական թեկնածուներից է: The Time ամսագրին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ առաջատարների թվում են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։

Թրամփի հնարավորությունները բուքմեյքերները գնահատում են 5-ից 2։ Նա կարող է մրցանակի արժանանալ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև կայացած բարձր մակարդակի հանդիպման համար։

Նշվում է, որ մրցանակի կարող են առաջադրվել նաև Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության նախկին ղեկավարը և նրա անկախության կողմնակից Կարլես Պուչդեմոնը, Հռոմի Պապը և Սաուդյան Արաբիայի հանրային գործիչ և բլոգեր Ռայֆ Բադավին, որը ներկայումս բանտում է, «էլեկտրոնային ուղիներով Իսլամը վիրավորելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում