Կառավարությունը քննարկում է տնտեսական աճի նոր մոդել

Կառավարությունը քննարկում է տնտեսական աճի նոր մոդել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում 4.9 տոկոս տնտեսական աճ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ սա ամենևին էլ երազանքների բյուջեն չէ։ «Արդյոք մենք համարում ենք, որ մեր երազանքն այն է, որ պետք է ապրենք երկրում, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կանխատեսվում է մոտ 4600 ԱՄՆ դոլար: Ոչ։ Մենք պատիկներով ավելի հավակնություններ ունենք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ մի քանի գործընթաց է զուգահեռ ընթացքի մեջ, դրանցից մեկը տնտեսական աճի նոր մոդելի քննարկումն է:

Ըստ նրա՝ այն կբերի մի հանգրվանի, և կորոշակիացվեն անելիքներն առաջիկա ժամանակահատվածի համար։ «Կոնկրետ գործողություններ պետք է անենք, որպեսզի ունենանք այլ տնտեսություն։ 2019 թվականի պետբյուջեի նախագծում հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պարտքը կայունացվելու և ավելի ցածր մակարդակ է ունենալու, քան 2018-ին է»,- ասաց նա։

Ըստ Ջանջուղազյանի՝ 2019 թ. պետբյուջեի նախագծում 20 միլիարդ դրամով ավելացել են կենսաթոշակային հատկացումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում