Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանը հայտնեց, որ ընդունել է առաջարկը:

«Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ»,- ասաց Ցոլակյանն ու հավելեց՝ առաջարկը ստացել է հենց այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում