Իրանը Սիրիայի տարածքում գործում է Դամասկոսի թույլտվությամբ, հայտարարել է Զախարովան

Իրանը Սիրիայի տարածքում գործում է Դամասկոսի թույլտվությամբ, հայտարարել է Զախարովան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am:  Իրանը Սիրիայի տարածքում գործում է Դամասկոսի անմիջական թույլտվությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով օրերս Սիրիայի տարածքում իրանական ուժերի կողմից ահաբեկչական դիրքերին հասցված հարվածները:

Իրանցի զինվորականները երկուշաբթի բալիստիկ հրթիռների միջոցով հարվածներ են հասցրել Սիրիայում Եփրատի արևելյան ափին գտնվող ահաբեկչական դիրքերին: Նշվում է, որ այդ դիրքերը պատկանել են Իրանի Ահվազ քաղաքում ահաբեկչական հարձակման կազմակերպիչների խմբավորմանը:

«Այդ առիթով կարող ենք արձանագրել, որ իրանցի զինվորականներն աջակցում են Սիրիայում ահաբեկչության դեմ միջազգային պայքարին օրինական հիմքերով և սիրիական իշխանությունների հրավերով»,- ասել է Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում