Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից: Միքայել Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում