Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հավակնորդի հետ

Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հավակնորդի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց Օլիմպիադայի 10-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումում ընթացող Օլիմպիադայի նախավերջին տուրում Արոնյանը մրցում էր աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 27-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում