ՀՀ նախագահը Գարեգին Բաղրամյանին նշանակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

ՀՀ նախագահը Գարեգին Բաղրամյանին նշանակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am։ ՀՀ նախագահն Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գարեգին Բաղրամյանին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար»,-  նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում