Նախագահը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել

Նախագահը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am:  ՀՀ նախագահի հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Ադրինե Ղուկասյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ադրինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում