Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում