Հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը

Հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված՝ մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպվելիք միջոցառման կապակցությամբ հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը:

Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Աբովյան փողոցի նշված հատվածում զերծ մնալ մեքենաներ կայանելուց եւ հայցում է երեւանցիների ներողամտությունը՝ պատճառվող անհարմարությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում