«Իրավունք». Արարատ Միրզոյանը բանակցություններ է վարում քրեական հեղինակությունների հետ

«Իրավունք». Արարատ Միրզոյանը բանակցություններ է վարում քրեական հեղինակությունների հետ

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առանց խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքները հաշվի առնելու՝ հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանել երկիրը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վրա ոչ պակաս ծանր գործառույթ է դրված:

«Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ նա է լիազորվել, որպեսզի բանակցություններ վարի քրեական հեղինակությունների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Ընդ որում՝ ըստ նույն լուրերի, քրեական աշխարհում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայցև իրենց պայմաններն են առաջ քաշել՝ կապված համաներման անհրաժեշտության հետ»,- հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում