Էրդողանը պատրաստվում է ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու հարցը դնել հանրաքվեի

Էրդողանը պատրաստվում է ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու հարցը դնել հանրաքվեի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների շարունակականության հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի փոխանցմամբ՝ 1963թ-ից ի վեր ԵՄ-ն խաբում է թուրքիային և պահում անորոշության մեջ:

«Մենք շատ բան ունենք տալու ԵՄ-ին, սակայն 1963թ-ից ի վեր մեզ խաբում են: Միգուցե ԵՄ-ն ևս շատ բան ունի մեզ տալու, բայց եթե այսպես շարունակվի մեզ կմնա հարցնել մեր 81 մլն ժողովրդին»,-ակնարկելով այդ հարցով հանրաքվեի անցկացման հնարավորությունը նշել է Էրդողանը:

TRT World Forum գիտաժողովի ժամանակ ունեցած ելույթում էրդողանը նաև կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը «մոտենում է իր պատմության ավարտին»:

Թուրքիայի Հանրապետությունը 1963թ-ին ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, 1987թ-ին ԵՄ անդամ դառնալու հայտ ներկայացրել, 1999թ-ին դարձել ԵՄ անդամակցության թեկնածու, սակայն մինչ օրս ԵՄ անդամ չի դարձել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում