Մենք չգիտենք ո՛չ արժանապատվորեն հաղթել, ո՛չ էլ արժանապատվորեն պարտվել

Մենք չգիտենք ո՛չ արժանապատվորեն հաղթել, ո՛չ էլ արժանապատվորեն պարտվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  Times.am: Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցավալի է, բայց փաստ. մենք չգիտենք ո՛չ արժանապատվորեն հաղթել, ո՛չ էլ արժանապատվորեն պարտվել:

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ արժանապատվորեն հաղթել: Երևի ներքին ուժը չբավարարեց գիծ քաշեր անցյալի ու ապագայի արանքում, փակեր անցյալի էջը, իրեն հայտարարեր բոլորի առաջնորդ, համախմբեր բոլորին ու տաներ դեպի իր պատկերացրած հայրենիքի կերտում:

Մենք էլ մեր հերթին չկարողացանք արժանապատվորեն պարտվել: Երևի որովհետև պատրաստ չէինք մանրախնդիր դարձվող հաղթանակին պատասխանել արժանապատիվ պարտությամբ։ Երևի իզուր ուժ չգտանք ասելու` եղբա՛յր, ահա ամենը քեզ, կառավարի՛ր ոնց պատկերացնում ես, Աստված քեզ պահապան, մենք էլ բոլորս քեզ կօգնենք ինչով կարողանանք՝ մի տեղ սատարելով, մյուս տեղում՝ սխալը մատնացույց անելով:

Ափսոս»:

Հ.Գ. Մակրոնի խոսքը մտավ մեր հոգիներ, որովհետև ազնվականի խոսք էր: Վեհ ու արժանապատիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում