Հայաստանում և Արցախում այսօր սգո օր է

Հայաստանում և Արցախում այսօր սգո օր է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Աշխարհն այսօր հրաժեշտ կտա աշխահարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրին։

Ֆրանսիայում այսօր տեղի կունենա Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այսօր հայտարարված է սգո օր։ Կիջեցվեն ՀՀ դրոշները, դրոշի վերևի մասում կամրացվի սև ժապավեն։

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Հոկտեմբերի 5-ին Փարիզում կայացել է նրա՝ ազգային հարգանքի տուրքի արարողությունը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում