Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 8-9-ը՝ կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում