Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում Ազնավուրի անվան մշակութային կենտրոն

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում Ազնավուրի անվան մշակութային կենտրոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում հայտարարված սգո օրը նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում մեծանուն հայի անվան մշակութային կենտրոն եւ մասնակցել այնտեղ կազմակերպված հիշատակման արարողությանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հարյուրավոր քաղաքացիներ եւ հյուրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում