Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1600-ը, ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1600-ը, ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվն անցել է 1600-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ զոհերի թիվը կազմել է 1650, բացի այդ, 563 հոգի էլ համարվում է անհետ կորած: Այս մասին տեղեկացրել է Ինդոնեզիայի Քաղաքականության եւ անվտանգության հարցերով համակարգող նախարար Վիրանտոն:

«Տեղեկացնեմ, որ ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել: Անհրաժեշտ է շտապ կազմակերպել թաղման գործընթաց, որպեսզի թույլ չտալ վարակի տարածումը»,-ասել է նա:

Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ: Ուժգին երկրային ցնցումները ցունամիի առաջացման պատճառ են դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում