ԱՄՆ-ն և Ճապոնիան քննարկել են Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը
06/10/2018 20:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համաձայնության է եկել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայանացման նպատակով համագործակցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրանք նման քննարկում են ունեցել Պոմպեոյի՝ Ճապոնիա կատարած այցի ժամանակ: Պոմպեոն նշել է, որ ապամիջուկայնացման համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն:
Ճապոնիայի վարչապետն իր հերթին ողջունել է Պոմպեոյի այցը՝ Հյուսիսային Կորեա այցի նախօրեին: Սպասվում էր, որ Պոմպեոն վարչապետին կպատմի առաջիկա բանակցությունների մանրամասների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում