Պետնախարար Մարտիրոսյանը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Պետնախարար Մարտիրոսյանը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և աշխատակազմին ներկայացրելնորանշանակ գլխավոր տնօրենին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը նշել է, որ Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հոկտեմբերի 5-ին բավարարել է նախկին գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու խնդրանքը, և նոր որոշմամբ այդ պաշտոնին է նշանակվել Քաջիկ Խաչատրյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Ա. Միրզոյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար՝ նշելով, որ այդ տարիներին մեծ է եղել Ներդրումային հիմնադրամի ունեցած դերակատարությունը հանրապետությունում փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության և հիփոթեկային շուկայի կայացման գործում:

Ներկայացնելով նոր ղեկավարին՝ Գ. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, որ Ք. Խաչատրյանն ունի պետական կառավարման մեծ փորձ, ինչպես նաև, աշխատելով բանկային ոլորտում, քաջատեղյակ է ֆինանսական շուկային: Նահույս է հայտնել, որ նոր ղեկավարի ունեցած փորձն ու գիտելիքները կծառայեցվեն Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության շարունակական բարձրացմանը և կապահովեն սպասվող արդյունքները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում