Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ցույց է տալիս պետության կարողությունները. ՀՀ ԱԳ նախարար

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ցույց է տալիս պետության կարողությունները. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ի ցույց է բերում պետության կարողությունները: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կարծիքով՝ ներքաղաքական զարգացումներից անմիջապես հետո դրսևորվեց քաղաքական կամքը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը լավագույնս ապահովելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Մնացականյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես շատ հպարտ եմ, որ սա ցույց է տալիս մեր պետության կարողությունները: Անկախ ներքաղաքական զարգացումներից՝ անմիջապես դրսևորվեց քաղաքական կամք՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը լավագույն ապահովելու համար: Դա կառավարության առաջին որոշումներից էր մայիսին: Ողջ համակարգը վերադասավորվեց, վարչապետի գլխավորությամբ, փոխվարչապետի համակարգմամբ ողջ համակարգն աշխատում էր շատ ակտիվ այսօրվա համար: Այսօր ի ցույց են բերվում մեր պետության կարողությունները, որ մենք կարող ենք նման մեծ ծավալի միջազգային միջոցառում կազմակերպել Հայաստանում»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը կատակեց՝ այս ամենը ցույց տվեց, որ Հայաստանում կարելի է անցկացնել նաև Օլիմպիական խաղերը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում