Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հալածել երկրի շիական ընդդիմությանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել և շինծու մեղադրանքներով ձերբակալել Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող անհնազանդ շիական Նարդարան ավանի բնակիչներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Թուրան»-ի փոխանցմամբ՝ այս անգամ ձերբակալվել է Նարդարանի 10 բնակիչ:
Ձերբակալությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 20-ին՝ «Աշուրա»-ի տոնակատարությունից հետո:
«Աշուրա»-ի արարողության ժամանակ ուժայինները արգելել են բնակիչներին մուտք գործել Նարդարանում գտնվող շիական սրբավայր, ինչը առաջացրել է ավանի բնակիչների ընդվզումը:
Ձերբակալվածներին հիմնականում առաջադրվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք:
Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն հետապնդում են Նարդարանի բնակչությանը, քանի որ նրանք անհնազանդ են ներկայիս իշխանություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում