AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Արտահերթ ընտրությունների կոնսենսուսը

 
 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտում երեկ իրար հաջորդած անսպասելի զարգացումներից հետևությունը մեկն է. Հայաստանում մինչև տարեվերջ կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: ՀՀԿ-ն, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին ամեն կերպ դիմադրում էր, պարզապես քանդվում է: ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մի քանիսը հայտարարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու և դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:

Ընդ որում, Փաշինյանին սատարելու մասին խոսել է նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, որ ոչ վաղ անցյալում վարչապետի ամենակոշտ քննադատներից մեկն էր: Մինչդեռ երեկ Գևորգ Կոստանյանն ասել է. «Միշտ կկանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին: Նա ազնիվ է իր նպատակների, ցանկությունների մեջ»: Առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցության մի շարք այլ պատգամավորներ ևս հանդես կգան նման հայտարարություններով: Նրանց թվում շոշափվում է Տաճատ Վարդապետյանի, Արսեն Միխայլովի, Կնյազ Հասանովի և այլոց անունները: Սա պատահական չէ. ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերի հետ կառավարության ներկայացուցիչները սկսել են հանդիպում-բանակցությունների շարքը, այդ գործը վստահված է փոխվարչապետներ Արարատ Միրզոյանին ու Տիգրան Ավինյանին: Երեկ Փաշինյանը կոչ է արել այդ պատգամավորներին ոչ թե մեղադրել, այլ քաջալերել, քանի որ նրանք ընդունում են ժողովրդի կամքը:

Միաժամանակ, դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն համաձայնել է ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչները դեռ մինչև վերջերս հակառակն էին պնդում, նույնիսկ ԱԺ-ում հայտնի սկանդալի կիզակետում հայտնվեցին: Սակայն երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որից հետո նրանք ստորագրել են համատեղ հուշագիր: Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ երեկ հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին. ՀՅԴ-ում ևս սառույցը կոտրվում է, նրանք ևս շուտով կհամաձայնեն ԱԺ արտահերթ ընտրություններին:

Ու պետք է նկատենք, որ քաղաքական գործընթացները կարծես ընթանում են անցնցում, հանգիստ եղանակով: Քաղաքական ուժերը փորձում են հասունություն դրսևորել. հավանաբար նրանք դաս են քաղել հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում աղմկահարույց օրինագծի ընդունումից ու այդ ամենին ժողովրդի հակազդեցությունից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Պաշտոնը որպես պարգևատրում կամ ինչպես են քանդում երկիրը Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել» Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել «Իրատես». Քաղաքապետարանում «հեղափոխություն» է «168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին «Ժողովուրդ». Քաղաքական պատերազմում բոլորը դիտորդ են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 18 Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է Լավրովը չի համաձայնել, որ ՌԴ-ն Հայաստանում երբեք ընդդիմության հետ չի աշխատել Ուկրաինայի վարչապետը մեկնաբանել է սադրանքի վերաբերյալ Լավրովի հայտարարությունը 5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ- վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan